ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը կոչ է արել շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա

Բորելը կոչ է արել շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա

Ուկրաինայում հակամարտությունը կձգձգվի, իսկ ռուսական կողմի գործողությունների ագրեսիվությունը կաճի։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հորդորել է շարունակել Ուկրաինային տրամադրել պայքարի միջոցներ, Ռուսաստանի վրա էլ տնտեսական ճնշում գործադրել։ Նա նշել է, որ ռուսական տնտեսությունն «արդեն սկսում է կաղալ», և դա Կիևին ավելի լավ դիրք կապահովի ապագա խաղաղ բանակցություններում։

Բորելը վստահեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ կհաջողվի համաձայնություն ձեռք բերել։ Նա մատնանշել է, որ Հունգարիային, Սլովակիային և Չեխիային, որոնց բաժին է ընկնում ԵՄ-ի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումների յոթից ութ տոկոսը, ժամանակ կտրվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունից ազատվելու համար:

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերն էլ կոչ է արել ԵՄ-ին չհրաժարվել Ռուսաստանից նավթի ներմուծման էմբարգո սահմանելուց՝ Բուդապեշտի տատանվող դիրքորոշման պատճառով։ Նա դեմ է արտահայտվել փոխզիջումներին՝ հօգուտ Հունգարիայի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում