ԼԼիլիթ Ասատրյան

Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը պայքարելու են չեմպիոնի կոչման համար. Բռնցքամարտի ԵԱ

Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը պայքարելու են չեմպիոնի կոչման համար. Բռնցքամարտի ԵԱ

57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 63.5 քաշային Հովհաննես Բաչկովը Բռնցքամարտի ԵԱ-ի եզրափակչում են և պայքարելու են չեմպիոնի կոչման համար։

Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով:

 
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած և ներսումը-ի նկարն է

 

Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 

Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ:
 
Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է

 

Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես եզրափակչում է։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում