ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը հնարավոր կլինի վերադառնալ հատուկ գործողության ավարտից հետո. Երմակով

ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը հնարավոր կլինի վերադառնալ հատուկ գործողության ավարտից հետո. Երմակով

ԱՄՆ-ն իսկապես սառեցրել է ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:

Նրա խոսքով՝ ներկայումս իմաստ չունի խոսել Արևմուտքի հետ ռազմավարական երկխոսության վերականգնման հեռանկարների մասին:

«Այդ հարցի քննարկմանը, հավանաբար, հնարավոր կլինի վերադառնալ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած համապատասխան խնդիրների ամբողջական ծավալով լուծումից հետո»,- ասել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում