Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի առանցքային թեմաներից մեկն Ուկրաինայում իրավիճակն է։
Վեհաժողովի նախագահ Ջերալդ Քոնոլին կարծիք է հայտնել, որ Կիևին երկրի օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական միջոցներ տրամադրելը չի նպաստի հակամարտության կարգավորմանը։
«Պետք է այլ տարբերակներ փնտրել։ Մենք չենք ցանկանում, որ ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվի»,- ընդգծել է նախագահը։
Լիտվայի պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել է, որ Վիլնյուսը հանդես է գալիս Ուկրաինային այնպիսի միջոցների տրամադրման օգտին, որոնք թույլ կտան վերահսկել երկրի օդային տարածքը, և առաջ կտանի իր դիրքորոշումը վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում։










