ԱՄՆ-ը չի կռվի Ուկրաինայում՝ ո՛չ օդում, ո՛չ ծովում. Քիրբի

ԱՄՆ-ը չի կռվի Ուկրաինայում՝ ո՛չ օդում, ո՛չ ծովում. Քիրբի

ԱՄՆ-ն մտադիր չէ կռվել Ուկրաինայում ո՛չ օդում, ո՛չ ծովում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կարո՞ղ են արդյոք ԱՄՆ ռազմական ուժերը ներգրավվել Օդեսայից հացահատիկի արտահանումն ապահովելու գործընթացին։

Քիրբին հայտնել է նաև, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու վերաբերյալ։

«Մենք գիտենք, որ ուկրաինացիները դրանց կարիքն ունեն։ Մշտական կապի մեջ ենք Կիևի ղեկավարության հետ, ռազմական աջակցության հարցը քննարկվում է»,- հավաստիացրել է պաշտոնյան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում