ԼԼիլիթ Ասատրյան

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը

92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում:

«Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ կանեմ, որ մեր երկիրը լավագույնս ներկայացնեմ»,- հաղթանակից հետո ասել է Նարեկ Մանասյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է մրցումային 5-րդ օրը.

«Սպասում էի, որ կիսաեզրափակչի 6 մասնակից կունենանք՝ 4-ի փոխարեն: Կարծում եմ՝ ո՛չ Գուրգեն Մադոյանը պարտվեց, ո՛չ Համբարձում Հակոբյանը: Տղաները լավ պատրաստ են: Ցույց են տալիս այն, ինչ կարող են: Բազեյանը, Հովհաննիսյանը, Մանասյանը փայլուն հաղթանակներ տարան: Կիսաեզրափակչում ևս բոլորից հաղթանակներ եմ սպասում: Տեսնենք՝ ինչ կլինի»:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում