ԼԼիլիթ Ասատրյան

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ. լուսանկարներ

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ. լուսանկարներ

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է թուրք Բետուհան Սիտֆիի հետ և փայլուն հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

 

 

Հաղթական մենամարտից և բրոնզե մեդալն ապահովելուց հետո Բազեյանն ասել է՝ տրամադրվել էր միայն հաղթանակի. «Փառք Աստծո, ստացվեց հաղթել: Լավ էի պատրաստվել այս մենամարտին ու տրամադրվել էի միայն հաղթանակի»:
 
 

 

Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք, սակայն, ցավալի պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում