Իրանի հետ բանակցությունների տապալման հավանականությունն ավելի մեծ է, քան հաջողության հասնելունը. ԱՄՆ ներկայացուցիչ

Իրանի հետ բանակցությունների տապալման հավանականությունն ավելի մեծ է, քան հաջողության հասնելունը. ԱՄՆ ներկայացուցիչ

Միջուկային գործարքին վերադառնալու շուրջ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունների ձախողման հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան հաջողության հասնելունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին։

«Մենք ձգտում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալուն: Բայց ես հստակ ուզում եմ ընդգծել հետևյալը. իմ կարծիքով՝ այսօր հաջող բանակցությունների շանսերն ավելի ցածր են, քան ձախողման շանսերը»,- ասել է դիվանագետը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ:

Նա դա բացատրել է Իրանի «չափազանց մեծ պահանջներով», որոնց ԱՄՆ-ը, ըստ Մելլիի, չի համաձայնի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում