ԱԱրսեն Մկրտչյան

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով. լուսանկարներ

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով. լուսանկարներ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել:

 

Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:
 

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում. «Համբարձումը կամային բարձր որակներ և ֆանտաստիկ տրամադրվածություն դրսևորեց: Մրցակիցը բարձրահասակ էր, պետք էր ներքևից աշխատել, բայց առաջին ռաունդում այդպես չարեց ու պարտվեց 2:3 հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն կիրառեց շատ գրագետ մարտավարություն, իսկ երրորդ ռաունդում աշխատեց ֆիզիկական պատրաստվածությունը: Իրեն շատ լավ էր զգում, իսկ մոլդովացին հոգնել էր: Կարևորը՝ պատրաստ է և նպատակամղված»:
 

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մրցումային երկրորդ օրը վատը չէր. «Մեր հարվածային ուժերը դեռ ռեզերվում են»:
 

 

Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում