Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-16-ը Նուր Սուլթանում

Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-16-ը Նուր Սուլթանում

Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով միջազգային հանդիպումը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում հունիսի 14-16-ը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունը հրավեր է ուղարկել բանակցությունների երաշխավոր երկրներին և դիտորդներին, նրանցից ակնկալում է մասնակցության հաստատում:

Դա կլինի բանակցությունների 18-րդ փուլը: Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով 17-րդ միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 21-22-ը՝ Ղազախստանի մայրաքաղաքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում