ՄՄարիամ Մխիթարյան

Բեռլինը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր նպատակները Ռուսաստանի հետ բանակցություններում

Բեռլինը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր նպատակները Ռուսաստանի հետ բանակցություններում

«Կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս կարծիք է հայտնել, որ Կիևն ինքը պետք է որոշի իր նպատակները Մոսկվայի հետ բանակցություններում խաղաղության հասնելու համար»։ Այդ մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։

Նա նշել է, որ Բեռլինը Կիևին տրամադրում է տնտեսական, ռազմական աջակցություն և օգնություն միջազգային մակարդակով, «որպեսզի Ուկրաինան կարողանա ինքնուրույն որոշել, թե ինչ պայմաններով պետք է խաղաղություն հաստատի»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը, հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել բանակցությունները Կիևի հետ, սակայն դրանք սառեցվել են ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում