ՄՄարիամ Մխիթարյան

«Ազովստալում» հանձնված ուկրաինացի զինվորականներին դատելու է ԴԺՀ-ի միջազգային տրիբունալը

«Ազովստալում» հանձնված ուկրաինացի զինվորականներին դատելու է ԴԺՀ-ի միջազգային տրիբունալը

Բոլոր ուկրաինացի գերիները, որոնք հանձնվել են Ազովստալում, պահվում են ԴԺՀ-ի տարածքում: Նախատեսվում է միջազգային տրիբունալ կազմակերպել՝ նրանց դատելու համար, Interfax-ին ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ «Այժմ մշակվում է տրիբունալի կանոնադրությունը»։

Ընդհանուր առմամբ, մայիսի 16-ից հանձնվել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում տեղակայված ուկրաինական «Ազով» գնդի 2439 զինծառայող, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, 78 կին, նախնական տվյալներով, կան օտարերկրացիներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ազովստալ» գործարանը և դրա ստորգետնյա օբյեկտներն ամբողջությամբ անցել են ռուսական բանակի վերահսկողության ներքո։

Կրեմլն էլ կասկածի տակ է դրել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին «Ազովստալի» հանձնված ուկրաինացի զինվորականի հետ փոխանակելու հնարավորությունը։

«Մենք արդեն ասել ենք, որ Մեդվեդչուկն Ուկրաինայի քաղաքացի է և զինվորական չէ: Ազովստալում հանձնված անձանց դեպքում խոսքը զինվորականների և ազգայնական կազմավորումների անդամների մասին է, ուստի դրանք բոլորովին այլ կատեգորիայի մարդիկ են: Այստեղ դժվար թե խոսվի որևէ փոխանակման մասին»,- երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում