ՄՄարիամ Մխիթարյան

ԵՀ-ն 100 միլիոն եվրո է պահել Լեհաստանից դատարանի որոշումը չկատարելու պատճառով

ԵՀ-ն 100 միլիոն եվրո է պահել Լեհաստանից դատարանի որոշումը չկատարելու պատճառով

Եվրահանձնաժողովը 100 միլիոն եվրո է պահել Լեհաստանին հասանելիք միջոցներից՝ Վարշավայի՝ ԵՄ դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու պատճառով՝ հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը՝ գրում է РИА Новости-ն։

«Լեհաստանը դատապարտվել է օրական մեկ միլիոն եվրո տուգանքի՝ դատավորների կարգապահական պալատի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ եվրոպական դատարանի որոշումը չկատարելու համար։ Այդ գումարն արդեն հասել է 160 միլիոն եվրոյի, ավելի քան 100 միլիոնը պահվել է»,- ասել է նա բելգիական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում։

2021 թվականի հուլիսին ԵՄ արդարադատության դատարանը Վարշավայից պահանջել է անհապաղ փակել Լեհաստանի Գերագույն դատարանի կարգապահական պալատը։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ այդ կառույցի գործունեությունը, որը կարող է որոշում կայացնել դատավորների մասնագիտական ​​գործունեության մասին, սպառնում է նրանց անկախությանը և անաչառությանը։ Իր հերթին, Լեհաստանի Սահմանադրական դատարանը Եվրոպական դատարանի որոշումը ճանաչել է ոչ պարտադիր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում