Թուրքիան պետք է համոզվի, որ Շվեդիան և Ֆինլանդիան կպահպանեն ՆԱՏՕ-ի արժեքները. Էրդողան

Թուրքիան պետք է համոզվի, որ Շվեդիան և Ֆինլանդիան կպահպանեն ՆԱՏՕ-ի արժեքները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մերժողական դիրքորոշմանը։

Ջոնսոնը հույս է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները շուտով կհարթվեն։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է համոզվել, որ Ստոկհոլմը և Հելսինկին կպահպանեն Հյուսիսատլանտյան դաշինքի արժեքները։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այդ երկու երկրի հարաբերություններն են Քրդստանի աշխատավորական կուսակցության վերահսկողության տակ գտնվող անհատների և կազմակերպությունների հետ։

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքով Թուրքիայի օրինական շահերը չեն տուժի», - նշել է Թուրքիայի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում