Մակրոնը և Հարիսը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները

Մակրոնը և Հարիսը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները և հաստատել Մոլդովային աջակցության անհրաժեշտությունը՝ հայտնել են Ելիսեյան պալատից։

Նրանք կարծիք են հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը վտանգ է ներկայացնում համաշխարհային պարենային անվտանգությանը։

Մակրոնն ու Հարիսը նաև ողջունել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի  որոշումը՝ ընդգծելով, որ Հելսինկին և Ստոկհոլմը կնպաստեն եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում