ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի մայիսի 21-ի առավոտյան

Ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի մայիսի 21-ի առավոտյան

Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն մայիսի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ին՝ հայտնում է Gasum պետական ​​գազային ընկերությունը «Գազպրոմ Էքսպորտից» ծանուցում ստանալուց հետո։

Հաջորդ օրերին՝ 2022 թվականի ամառային սեզոնի ընթացքում, օպերատորն իր հաճախորդներին բնական գազ կմատակարարի այլ աղբյուրներից՝ Էստոնիայից Balticconnector խողովակաշարով:

Ինչպես հաղորդվում է, Gasum-ը չի ընդունել ռուսական կողմի պահանջը՝ անցնել գազի վճարման նոր համակարգին և մտադիր է հայց ներկայացնել արբիտրաժ։

Ֆինլանդիայի ԵՄ հարցերով նախարար Տիտտի Տուպպուրայնենը Helsingin Sanomat թերթին հայտնել է, որ ռուբլով վճարումից հրաժարվելու որոշումը երկրում կայացվել է ապրիլի սկզբին և ներկայացվել Gasum-ի ղեկավարությանը:

Ըստ Տուպպուրայնենի՝ նոր վճարային համակարգը պատժամիջոցների խախտում է և ԵՄ-ն պառակտելու փորձ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ մեկ անգամ ևս ընդգծել է, որ Ռուսաստանը անվճար գազ չի մատակարարի այն երկրներին, որոնք հրաժարվել են անցնել վճարումների նոր համակարգին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում