ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հարցով նրա առարկությունները. Սալիվան

Բայդենը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հարցով նրա առարկությունները. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը չի նախատեսում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները։ Նրա խոսքերը հայտնում է РИА Новости-ն։

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և այդ երկրների ղեկավարներին խնդրեց չնեղանալ իրենից։ Նա որոշումը բացատրել է նրանով, որ Անկարան չի համաձայնում դաշինքի մեջ ընդունել այն պետություններին, որոնք իր դեմ սահմանափակումներ են մտցրել։

Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է փակել բոլոր այն կազմակերպությունները, որոնք նա համարում է ահաբեկչական:

Անկարայի պահանջները ներառում են նաև Թուրքիայի վերադարձը F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրին և ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ պատժամիջոցների վերացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում