Առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ-ի երկրները տարաձայնություններ ունեն. Ստոլտենբերգ

Առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ-ի երկրները տարաձայնություններ ունեն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արագ որոշում կկայացնեն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը՝ Ստոլտենբերգը նշել է, որ առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ-ի երկրների շրջանում տարաձայնություններ են ի հայտ գալիս:

«Սակայն դաշինքը միշտ լուծում է գտնում»,- հավելել է դիվանագետը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հույս էր հայտնել, որ կառույցի երկրներին կհաջողվի մի քանի ամսվա ընթացքում լուծել այս երկրների անդամակցության հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում