Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը. Բորել

Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը. Բորել

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները շատ լավ են, սակայն անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների գործընթացը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Այս հանդիպումը լավ առիթ է խրախուսելու Հայաստանին՝ շարունակելու եվրոպական ուղին, շարունակելու աշխատանքը Գործընկերության համաձայնագրի բոլոր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար»,- նշել է Բորելը՝ խոսելով Գործընկերության խորհրդի նիստից առաջ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը բարձր կգնահատի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան  համաձայնագիր կնքել: Նա կարծիք է հայտնել, որ կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց:

«Բայց եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը ցանկացած հնարավոր աջակցություն կցուցաբերի, որպեսզի աջակցի համաձայնագրի կյանքի կոչմանը»,- եզրափակել է Բորելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում