ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային աջակցության և վերականգնման ծրագրերը

Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային աջակցության և վերականգնման ծրագրերը

Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային անհապաղ ֆինանսական աջակցության, ինչպես նաև պատերազմից հետո երկրի երկարաժամկետ վերականգնման ծրագրերը։ Այս նախաձեռնությունների մասին չորեքշաբթի՝ մայիսի 18-ին, Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է մինչև 9 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի մասին՝ հայտնում է DW-ն։

Այս վարկային միջոցները նախատեսվում են մասնաբաժիններով վճարել 2022 թվականի ընթացքում։ ԵՀ-ն խոստանում է նրանց վերադարձի երկար ժամկետ և «արտոնյալ տոկոսադրույքներ»։ Այժմ Բրյուսելի պաշտոնյաները պետք է պատրաստեն և ներկայացնեն նոր մակրոֆինանսական ծրագրի պաշտոնական առաջարկը, որն այնուհետև կքննարկի ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը:

Ռուսաստանն էլ, իր հերթին, հայտարարել է Ուկրաինայի բոլոր ազատագրված տարածքները վերականգնելու ծրագրերի մասին:

Ռուսաստանը ծրագրում է վերականգնել Ուկրաինայի բոլոր ազատագրված տարածքները՝ հայտարարել է դաշնային կառավարության փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը, որն աշխատանքային այցով գտնվում է Մարուպոլում։ Նա նաև վստահեցրել է, որ Զապորոժիեի մարզը նույնպես չի անտեսվի, և աջակցություն կտրամադրվի շրջանի գյուղատնտեսական արտադրանքի և արդյունաբերության զարգացմանը՝ հայտնում է РИА Новости-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում