ՄՄարիամ Մխիթարյան

Լեհական դպրոցները ուկրաինացի երեխաների համար չեն. Լեհաստանի կրթության նախարարություն

Լեհական դպրոցները ուկրաինացի երեխաների համար չեն. Լեհաստանի կրթության նախարարություն

Վերջերս Լեհաստանի կրթության նախարար Պշեմիսլավ Չարնեկի հարցազրույցը ռումբի էֆեկտ է առաջացրել ուկրաինացի միգրանտների շրջանում, որոնք ոչ մի դեպքում մտադիր չեն վերադառնալ հայրենիք՝ գրում է Eadaily-ն։

Նախարարն ասել է, որ լեհական դպրոցները ուկրաինացի երեխաների համար չեն։ Պաշտոնյայի խոսքով՝ մայիսի 24-ին Ուկրաինայից մոտ 7000 փախստական ​​երեխա պետք է քննություն հանձնի լեհերենի իմացության համար։ Նրանք, ովքեր չեն հանձնի, կմնան երկրորդ տարին կամ չեն կարողանա ընդունվել Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։

«ժամանակներն են այսպիսին: Լեզուն չիմացող, լեհական գրականությունը չիմացող երեխային չենք կարող նույնացնել ութ տարի տարրական դպրոց գնացած և մեր համակարգում սովորած երեխայի հետ»,- հայտարարել է կրթության նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում