Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն ստորագրել է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, փոխանցում են լրատվամիջոցները:

Դրանից անմիջապես առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն Ստոկհոլմից, որտեղ նա գտնվում է պետական այցով, տեսակապով պաշտոնապես հավանություն է տվել երկրի խորհրդարանի կողմից դաշինքին անդամակցելու որոշմանը:

Ավելի վաղ Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության առաջարկին։ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելուն կողմ էր քվեարկել 188 պատգամավոր, 8-ը՝ դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում