ԼԼիլիթ Ասատրյան

«Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնը` ֆրանսիական Կլամար հայաշատ քաղաքում

«Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնը` ֆրանսիական Կլամար հայաշատ քաղաքում

Մայիսի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա հայաշատ Կլամար քաղաքում կազմակերպվող «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 7-րդ թողարկմանը, որը դարձել է քաղաքի մշակութային այցեքարտերից մեկը։

Փառատոնի բացմանը ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, փառատոնի այս տարվա հատուկ հյուր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Ներկա էին Կլամարի փոխքաղաքապետներ Սերժ Քեհյայանը, Ժաքլին Մինասյանը, Պատրիս Ռոնկարին, Ֆրանսուա Լը Գոն։ Ներկայացված էին հայ մշակույթի, պատմության վերաբերյալ ֆրանսերենով լույս տեսած հրատարակություններ, մանկական գրականություն, հայկական մանրանկարչությունը, ժողովրդական արհեստները, հայկական գինեգործական արտադրանքը, պահածոյացված ապրանքատեսակներ, հայկական խոհանոցը։

Բազմաթիվ այցելուների առանձնակի ուշադրության կենտրոնում էին ֆրանսահայ կազմակերպությունների տաղավարները, որոնք լուսաբանում էին Հայաստանում և Արցախում իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը։

Возможно, это изображение текст «JOURNÉE Armenie DE Samedi 14 mai 2022»
Возможно, это изображение 7 человек

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում