ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան Եվրամիությանը ռուսական գազին այլընտրանք է առաջարկում

Թուրքիան Եվրամիությանը ռուսական գազին այլընտրանք է առաջարկում

Արևելյան Միջերկրականից գազը կարող է դառնալ ռուսական գազին այլընտրանք ԵՄ-ի համար, Անկարան պատրաստ է մաս կազմել այդ գործընթացին՝ ասել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Reuters-ի հետ հարցազրույցում։

«Այդ գազը կարող է այլընտրանքային աղբյուր դառնալ Եվրամիության համար, որը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ֆոնին: Հիմնական այլընտրանքներից մեկը արևելյան միջերկրածովյան գազն է: Թուրքիան փորձում է օգնել այդ հարցում՝ դառնալով գործընթացի մաս»,- ասել է Կալինը։

Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ «նոր իրողություններն էներգետիկայի ոլորտում կստեղծեն նոր հնարավորություններ, թե ոչ բախումներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում