ՄՄարիամ Մխիթարյան

Հինգերորդ անգամ Հունգարիայի վարչապետ է ընտրվել Վիկտոր Օրբանը

Հինգերորդ անգամ Հունգարիայի վարչապետ է ընտրվել Վիկտոր Օրբանը

Հունգարիայի Պետական ​​ժողովը (միապալատ խորհրդարան) երկուշաբթի Վիկտոր Օրբանին վերընտրեց վարչապետի պաշտոնում՝ ևս չորս տարի ժամկետով։ Նիստում, որը հեռարձակվել է բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում, նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 133, դեմ՝ 27 պատգամավոր։ Օրբանը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի հինգերորդ անգամ։ Նա Հունգարիայի կառավարությունը ղեկավարել է 1998-2002 թվականներին, այնուհետև՝ 2010 թվականից առ այսօր։

Վերընտրվելուց հետո ունեցած ելույթում Օրբանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի հարցին ու նշել, որ դա պաշտպանական դաշինք է, ոչ թե ռազմական: Այն չպետք է դառնա Անտանտ: Նրա համոզմամբ՝ որևէ կողմին զենք մատակարարելը տվյալ երկրին ավելի է մոտեցնում հակամարտությանը:

«Զենք ուղարկողը հակամարտության «կեսին» է: Սակայն Հունգարիան խաղաղության կողմն է, ուստի մենք ցանկանում ենք անհապաղ զինադադար և խաղաղ բանակցություններ, մենք հավատարիմ կմնանք մեր դիրքորոշմանը»,- ասել է Հունգարիայի վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում