ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ նավթագազային արդյունաբերության և ռազմական ոլորտներում համագործակցության խորացման մասին

Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ նավթագազային արդյունաբերության և ռազմական ոլորտներում համագործակցության խորացման մասին

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել նավթագազային արդյունաբերության «համագործակցության քարտեզը», որտեղ ամրագրված են էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն ու որոշումներ: Այդ մասին դիվանագետը հայտարարել է РИА Новости-ի հետ հարցազրույցում։

Դիվանագիտական ​​ներկայացուցչի խոսքով՝ Իրանի կառավարությունը նպատակ ունի լրջորեն խորացնել համագործակցությունը Մոսկվայի և ռուսական էներգետիկ ընկերությունների հետ։

Մեկ այլ հարցազրույցում դեսպանը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների մաս է անվանել նաև ռազմական համագործակցությունը: Նա նշել է, որ ձեռք բերված պաշտպանական համագործակցությունը չի սահմանափակվում միայն համապատասխան տեխնիկայի ձեռքբերմամբ և ուղղված է երկու պետությունների անվտանգության ամրապնդմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում