Վթարվել է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղում միկրոավտոբուսը

Վթարվել է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղում միկրոավտոբուսը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 56-ամյա Գոհար Հակոբյանը և 50-ամյա Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում