ԼԼիլիթ Ասատրյան

Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական միջազգային ցուցահանդեսին

Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական  միջազգային ցուցահանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում։

 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 

«Այսօր ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին, որից հետո նախարար Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և տեքստ, որում ասվում է «EXIT OPEC»-ը-ի նկարն է

 

Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում։

 

Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
 
Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։

 

Վաղը նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև Նավթի նախարար Ջավադ Օջիի հետ»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում