Թուրքիան չի փակում դռները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առաջ. Քալըն

Թուրքիան չի փակում դռները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առաջ. Քալըն

Անկարան չի փակում դռները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առաջ, սակայն պնդում է, որ դաշինքի մյուս անդամները հաշվի առնեն Թուրքիայի մտահոգությունն ազգային անվտանգության հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Այդ երկրները պետք է արգելեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների գործունեությունը, վերջ տան այդ երկրներում կազմակերպության գոյությանը և ներկայության այլ ձևերին»,- նշել է պաշտոնյան:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ  Էրդողանը դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գաղափարին՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներն ակտիվ գործունեություն են ծավալում սկանդինավյան երկրներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում