ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օտարերկրյա բանկերի հետ քննարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օտարերկրյա բանկերի հետ քննարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հանդիպում է ունեցել մի շարք օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև դրանց խստացմանն ուղղված ջանքերը:

Պաշտոնյան ընդգծել է, որ իր գերատեսչության ուշադրությունը կենտրոնացած է պատժամիջոցներից խուսափելու փորձերի դեմ պայքարի վրա: Նա նաև տեղեկացրել է դրան աջակցելու ռիսկերի, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին:

Ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչները, իրենց հերթին, ներկայացրել են Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին իրենց ապագա գործունեության և բիզնես գործառնությունների փոփոխման տեսլականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում