ԼԼիլիթ Ասատրյան

Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցը. Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը

Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցը. Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր ի պատասխան Բաքվի առաջարկի:

Տեքստի բնագիրը ռուսերեն է, Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ոչ պաշտոնական թարգմանությունը:  

Առաջին կետով հայկական կողմը նշել է՝ պատասխանում են Երևանին փոխանցված նամակին:

2. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

3. Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները (ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը):

5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում