ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի բարձրագույն դատարանը հաստատել է Ստամբուլի ընդդիմադիր գործչի ազատազրկումը

Թուրքիայի բարձրագույն դատարանը հաստատել է Ստամբուլի ընդդիմադիր գործչի ազատազրկումը

Թուրքական դատարանը հաստատել է երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նշանավոր առաջնորդի` գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) Ստամբուլի նահանգային նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի բանտարկությունը: Քննադատները դա համարում են հաջորդ տարվա նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանի հակառակորդների նկատմամբ հերթական ճնշում։

Ստամբուլի CHP-ի ղեկավարին սպառնում է 4 տարի 11 ամիս ազատազրկում՝ «քաղաքացիական ծառայողին վիրավորելու», «նախագահին վիրավորելու» և «թուրքական պետությանը վիրավորելու» մեղադրանքներով։

Ըստ պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալության՝ Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանքները հիմնված են եղել ութ տարի առաջ նրա թվիթերյան գրառումների վրա, որոնք հրապարակվել են ընտրություններում Ժողովրդահանրապետական ​​կուսակցության հաղթանակից մի քանի շաբաթ անց:

Քաֆթանջըօղլուին կարգելվի նաև հինգ տարի զբաղվել քաղաքականությամբ։ Դատարանը միաժամանակ մերժել է այլ մեղադրանքներ, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորման խրախուսումն ու քարոզչություն տարածելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում