Ղազախստանում կսկսեն արտադրել թուրքական ANKA անօդաչուներ

Ղազախստանում կսկսեն արտադրել թուրքական ANKA անօդաչուներ

Ղազախստանում կսկսվի թուրքական ANKA հետախուզական-հարվածային անօդաչուների արտադրությունը. Անկարայում համապատասխան հուշագիր են կնքել Kazakhstan Engineering-ը և Turkish Aerospace-ը՝ հայտնել են Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Kazakhstan Engineering-ի դուստր ընկերությունը կկազմակերպի ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ:

Համաձայնագիրը նախատեսում է երկարաժամկետ համագործակցություն ԱԹՍ-ների համատեղ արտադրության ոլորտում, ինչպես նաև Ղազախստանի զինված ուժերի համար տեխնոլոգիաների փոխանցման և անձնակազմի ուսուցման ծրագիր՝ ԱԹՍ-ների տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար:

Թուրքիայից բացի, Ղազախստանն առաջին երկիրն է, որտեղ կսկսվի ANKA անօդաչուների արտադրություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում