Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթացում վերջին զարգացումները։
Կանցլերը վերահաստատել է Բեռլինի դիրքորոշումը՝ Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի զորքերը Ուկրաինայի տարածքից՝ այդպիսով վերականգնելով երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Երկու երկրի առաջնորդներն անդրադարձել են Կիևին հետագա աջակցության գործնական հնարավորություններին։
Շոլցը նաև ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկի մահվան կապակցությամբ։










