Ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանվել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթից. ԶԼՄ-ներ

Ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանվել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթից. ԶԼՄ-ներ

Ռուսական նավթի էմբարգոյի հարցն այլևս ներառված չէ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառույցի դիվանագիտական աղբյուրները։

Նշվում է, որ Հունաստանը, Կիպրոսը, Մալթան և մի շարք այլ երկրներ դեմ են ռուսական նավթի մատակարարման արգելքին՝ նման նախաձեռնության տնտեսական հետևանքների պատճառով։

Այնուհանդերձ, ռուսական նավթ տեղափոխող նավթատարների ապահովագրման արգելքը դեռ չի հանվել պատժամիջոցների նոր փաթեթից, ինչը կարող է խանգարել Ռուսաստանից նավթի մատակարարմանն այլ երկրներ։

Հարցի քննարկումները, լրատվամիջոցների փոխանցմամբ, շարունակվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում