ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Ծովինար Համբարձումյանը Հայկական շաբաթվա բացման առիթով այցելել է Պիոմբինո քաղաք

Դեսպան Ծովինար Համբարձումյանը Հայկական շաբաթվա բացման առիթով այցելել է Պիոմբինո քաղաք

Ս.թ. մայիսի 9-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Հայկական շաբաթվա բացման առիթով այցելեց Պիոմբինո քաղաք և հանդիպում ունեցավ քաղաքապետ Ֆրանչեսկո Ֆերրարիի հետ։

Հայկական շաբաթվա շրջանակներում մայիսի 8-ից 16-ը Պիոմբինոյում նախատեսված են մի շարք միջոցառումներ. Անդրեա Ուլիվիի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացվում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության խորարգրի ներքո, գրող և լրագրող Լետիցիա Լեոնարդիի՝ Հայոց ցեղասպանության մասին դասախոսությունները, հանդիպում սփյուռքահայ գրող Աթուր Ալեքսանյանի հետ։

Միջոցառման բացման առիթով Պիոմբինոյում գտնվող դեսպան Ծովինար Համբարձումյանը այցելեց Անդրեա Ուլիվիի լուսանկարների ցուցահանդեսը։

Դեսպան Համբարձումյանը Պիոմբինոյում մասնակցեց քաղաքապետարանի հովանու ներքո Area 57 Onlus ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայկական շաբաթվա բացմանը և հանդես եկավ ելույթով, որում անդրադարձ կատարեց իտալական համայնքների կողմից Ցեղասպանության և Արցախի ճանաչման կարևորությանը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի և Արցախի ներկա մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցեց և ներկաներին ողջունեց նաև Պիոմբինոյի քաղաքապետ Ֆրանչեսկո Ֆերրարին, որն իր ելույթում մեծ գոհունակությամբ նշեց, որ Պիոմբինոն միաձայն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Գրող և լրագրող Լետիցիա Լեոնարդին ներկայացրեց թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ արցախյան վերջին պատերազմը, ինչպես նաև իրավիճակը Հայաստանում և Արցախում։ Ելույթներով հանդես եկան նաև լուսանկարիչ Անդրեա Ուլիվին և Վերսիլիա դանցա թատերախմբի ղեկավար Անջելա Տորրիանի Էվանջելիստին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում