ՄՄարիամ Մխիթարյան

Ուժգորոդում հանդիպել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջին տիկնայք

Ուժգորոդում հանդիպել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջին տիկնայք

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հանդիպել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ Ուժգորոդում։ ՄԻաժամանակ Վաշինգտոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ գրում է BBC-ն։

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո  Ելենա Զելենսկայան առաջին անգամ է երևում հանրությանը։

Երկու առաջին տիկնանց հանդիպումը տեղի է ունեցել դպրոցում, որն այժմ օգտագործվում է որպես ներքին տեղահանվածների ժամանակավոր կացարան։

Ջիլ Բայդենն ասել է, որ իր այցով ցանկանում է «ցույց տալ, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին», և հավելել. «Արդեն երեք ամիս շարունակվող դաժան պատերազմը պետք է դադարեցվի»։

Ելենա Զելենսկայան ԱՄՆ առաջին տիկնոջ այցն Ուկրաինա «խիզախ արարք» է անվանել։ Նա նաև խորհրդանշական է համարել, որ Ջիլ Բայդենի այցը համընկել է Մայրերի օրվա հետ, որը նշվում է և՛ Ուկրաինայում, և՛ ԱՄՆ-ում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում