ԼԼիլիթ Ասատրյան

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 302 կգ արդյունքով:

Գոռ Սահակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում է պահել 130 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել է 135 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 137 կգ:

Այս վարժության արդյունքներով Սահակյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում էլ հայ երիտասարդ ծանրորդը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ բարձրացնելով 160 և 165 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը Սահակյանը ձախողել է (170 կգ): Այս վարժությունում նա բրոնզե մեդալ է նվաճել:

Երկամարտում ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի ներկայացուցիչ Ուիրաֆոն Ուիչուման (311 կգ), իսկ արծաթե մեդալը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Գենցը (307 կգ):

Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), իսկ Անդրանիկ Պապեյանը (61 կգ) զրո էր ստացել: Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել ևս 6 ծանրորդ՝ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Այսօր աշխարհի առաջնությունում պայքարի դուրս կգան 64 կգ քաշային կանայք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում