Ռուս-ուկրաինական բանակցությունները բարդ են ընթանում. Սլուցկի

Ռուս-ուկրաինական բանակցությունները բարդ են ընթանում. Սլուցկի

Ռուս-ուկրաինական բանակցությունները բարդ են ընթանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։

«Մենք փորձում ենք անել հնարավորը ոչ միայն հատուկ ռազմական գործողության առաջխաղացման առումով։ Մեր ուկրաինացի գործընկերների հետ համաձայնության ենք գալիս, նրանք հետո հետքայլ են անում»,- նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններում դրական դինամիկա չի նկատում։ Նա ընդգծել է ուկրաինական կողմի ոչ հետևողական գործելաոճը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում