Պեկինը չի ցանկանում լարվածության սրացում Կորեական թերակղզում. Չինաստանի կառավարություն

Պեկինը չի ցանկանում լարվածության սրացում Կորեական թերակղզում. Չինաստանի կառավարություն

Չինաստանը չի ցանկանում լարվածության սրացում Կորեական թերակղզում։ Այդ մասին հայտարարել է Կորեական թերակղզու հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լյու Սյաոմինը Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկի հետ հանդիպման ժամանակ։

«Չինական կողմը չի ցանկանում լարվածության սրացում Կորեական թերակղզում և հավանության չի արժանացնում կողմերից որևէ մեկի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման»,- ՉԺՀ-ի ներկայացուցչի խոսքը մեջբերել է երկրի ԱԳՆ կայքը:

Հարավային Կորեայի իշխանությունների տվյալներով՝ Հյուսիսային Կորեան մայիսի 4-ին կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռն անցել է մոտ 470 կմ, առավելագույն բարձրությունը կազմել է 780 կմ: Տարեսկզբից ԿԺԴՀ-ն արդեն իրականացրել է ավելի քան 10 հրթիռային փորձարկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում