ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Ուկրաինային կմատակարարի 16 տարի առաջ հաշվեկշռից հանված սպառազինություն

ԱՄՆ-ը Ուկրաինային կմատակարարի 16 տարի առաջ հաշվեկշռից հանված սպառազինություն

ԱՄՆ առնվազն հինգ նահանգ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային մատակարարել նախկինում օգտագործված M113 զրահափոխադրիչներ։ Այդ մասին հայտնում է Defense News-ը։

Ինդիանա, Միսսուրի, Հյուսիսային Կարոլինա, Օհայո և Արևմտյան Վիրջինիա նահանգների նահանգապետները, ի պատասխան Պենտագոնի խնդրանքին, հայտարարել են, որ պատրաստ են ուկրաինական կողմին տրամադրել զրահափոխադրիչներ, որոնք 16 տարի առաջ դուրս են գրվել ՊՆ-ի հաշվեկշռից։

Ըստ զինվորական փորձագետի՝ այս տեսակի տեխնիկան օգտագործվել է Վիետնամի պատերազմի ժամանակ։ M113-ը կշռում է շատ ավելի քիչ, քան Abrams տանկը, և հիանալի է ռազմական գործողությունների համար հատկապես «անձրևոտ ու ցեխոտ գարնանը»։

Այս օգնությունը, ի թիվս մեկ տասնյակից ավելի այլ միջոցների՝ հրետանային համակարգերի, արկերի, զրահափոխադրիչների, լրացուցիչ ուղղաթիռների, ներառված է 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթում, որի մասին ապրիլի 13-ին հայտարարել էր նախագահ Ջո Բայդենը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում