«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծ-նվեր Կոմիտասի հիշատակին

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծ-նվեր Կոմիտասի  հիշատակին

ՀՀ նախագահի և տիկնոջ մասնակցությամբ Էջմիածնի Մատենադարանում տեղի է ունեցել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսը: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ներկայացրել է Մակար Եկմալյանի «Պատարագ»-ի վերահրատարակությունը, նաև ծիսական հնագույն մատյանը՝ «Ժամագիրքը», որն առաջին անգամ լույս է տեսնում եվրոպական նոտագրությամբ: Հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է շարժական, խորհրդանշական նվագարկիչը: Ազգային երաժշտական գանձատուփում հիմնադրամի ձայնագրած ու թվայնացրած 500-ից ավելի ժողովրդական հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ են: Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ Կոմիտաս վարդապետի երազանքն էր, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, նվիրվել է երգահանի հիշատակին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում