ԱՄՆ-ը չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու մասին. Պենտագոն

ԱՄՆ-ը չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու մասին. Պենտագոն

Միացյալ Նահանգները չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու կամ նման օգնություն ստանալու՝ Մոսկվայի փորձերի վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Ռուսաստանը փետրվարի 24-ից առաջ Ուկրաինայի սահմաններին հսկայական ռազմական ուժ էր կենտրոնացրել: Ռուսները նման ուժեր դեռևս շատ ունեն», - ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրություն չի հայտնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների շփում կազմակերպելու վերաբերյալ։ Քիրբին հայտնել է, որ Պենտագոնը շաբաթներ առաջ փորձել է կապվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, սական ռուսական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել:

Քիրբին հիշեցրել է, որ ԱՄՆ և ՌԴ ռազմական գերատեսչությունների միջև գործում է ուղիղ կապ: Ամերիկացի և ռուս զինվորականները նման կապուղի են օգտագործում նաև Սիրիայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում