ԼԼիլիթ Ասատրյան

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս համատեքստում ես ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը, ինչը հաստատել է նաև այս տարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում