ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիայի վարչապետն ընդգրկվել է «Ուկրաինայի թշնամիների» ցուցակում

Հունգարիայի վարչապետն ընդգրկվել է «Ուկրաինայի թշնամիների» ցուցակում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնվել է «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում՝ որպես «Ուկրաինայի թշնամի»։ Այդ մասին գրում է URA.RU-ն։

Քաղաքական գործիչն այս ցուցակում է ընդգրկվել, քանի որ մերժել է Կիևին Հունգարիայի տարածքով ռազմական օգնություն տրամադրել: Բազայի ստեղծողներն Օրբանին անվանել են «հակաուկրաինական քարոզիչ» և «ռուսական հանցագործությունների մեղսակից»։

Միաժամանակ Բուդապեշտը հաստատել է, որ Հունգարիան վետո կդնի ԵՄ ցանկացած նախաձեռնությանը, որը կարող է հանգեցնել ռուսական էներգակիրների ներմուծման սահմանափակումներին:

Հունգարիայի կառավարության խոսնակ Գերգել Գուլյաշը հայտնել է, որ սահմանափակող միջոցառումները պահանջում են ԵՄ երկրների միաձայնությունը, և քանի որ այդպիսին չկա, Եվրահանձնաժողովը չի կարողանա էմբարգո կիրառել ռուսական էներգետիկ ռեսուրսների հանդեպ։

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը չի ընդունել պատժամիջոցներ, որոնք անհնար են դարձնում ռուսական գազի վճարումը ռուբլով, և որ դա կարգավորվում է պետությունների և ընկերությունների միջև քաղաքացիական-իրավական համաձայնագրով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում