ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկրում ուկրաինական իրադարձությունների կրկնություն

Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկրում ուկրաինական իրադարձությունների կրկնություն

Ուկրաինայում տնտեսության անկումը կազմում է 45%, ինչը տնտեսական աղետ է: Ըստ Sputnik Грузия-ի՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: 

Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու սցենարը մշակել է, այսպես կոչված, «պատերազմի կուսակցությունը» (խմբ.՝ Կոբախիձեն այդպես է բնութագրել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը) ռազմական գործողությունների սկսվելուց շատ առաջ՝ ասել է իշխող կուսակցության ղեկավարը։

Վրաստանի վարչապետը և նախարարների կաբինետի անդամները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և երկրորդ ճակատ բացել երկրի տարածքում։ Վրաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ չեն միանա Ռուսաստանի դեմ ուղղված միջազգային այն պատժամիջոցներին, որոնք կվնասեն վրաց ժողովրդին ու երկրի տնտեսությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում