ԼԼիլիթ Ասատրյան

Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում

Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապրիլի 29-ին Արագածոտնի մարզ այցի շրջանակում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզի ղեկավարության և Աշտարակի համայնքապետի հետ այցելեց Կարբի բնակավայր և ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով կառուցված «Այ-թի» դպրոցին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Դեռևս 2020 թ․ սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել դպրոցի հիմնադրման համար շենքի երկհարկանի շինությունը՝ 53,1 մլն դրամ արժեքով, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 21,24 մլն դրամ։ ✅Ընդհանուր 471,4քմ մակերեսով ուսումնական կենտրոնի երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են։

Մասնաշենքի հիմնանորոգումը ևս իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, որը հաստատվել է 2021 թ․՝ 33,4 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Մրցույթի արդյունքով ծրագրի արժեքը կազմել է 34,6 մլն դրամ։ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 13,877 մլն դրամ։

Ինչպես պաշտոնատար անձանց փոխանցեցին համայնքապետարանից՝ կահավորումից հետո Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում։

Արագածոտնի մարզում այն կդառնա առաջատար ՏՏ կենտրոն։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում