Գերմանիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի. ֆինանսների նախարար

Գերմանիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի. ֆինանսների նախարար

Բեռլինը ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի՝ չնայած Մոսկվայի պահանջին: Նման համոզմունք է հայտնել Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։

«Մենք անում ենք ամեն ինչ՝ հնարավորինս շուտ անկախանալու Ռուսաստանի էներգառեսուրսների մատակարարումներից»,- հավելել է նա։

Ապրիլի 26-ին «Գազպրոմից» տեղեկացրել են, որ Ռուսաստանն ամբողջովին դադարեցնում է բուլղարական և լեհական ընկերություններին գազի մատակարարումները։ Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվել է նաև Չեխիան։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է՝ իր երկիրը Լեհաստանի հետ կվերսկսի գազատարի կառուցման նախագծի շուրջ քննարկումները։

Հունաստանը, Մոլդովան և Հունգարիան էլ հայտարարել են, որ դեռևս չեն կարող հրաժարվել ռուսական գազից և կշարունակեն վճարումներ կատարել՝ Մոսկվայի սահմանած ռեժիմին համապատասխան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում