ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արթուր Թովմասյան

Արցախի հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արթուր Թովմասյան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա: Արցախի խորհրդարանում, պատասխանելով պատգամավորի հարցին, հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը:

Հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը, հիշեցրել է Արցախի խորհրդարանի ղեկավարը և ընդգծել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:

Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված: ԵԱՀԿ ՄԽ մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ էլ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եթե ասում են՝ Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ դուրս են գալիս այդ ֆորմատից:

Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Պարզապես անընդունելի է, մերժելի է՝ Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս, ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում