ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան. Զախարովա

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան. Զախարովա

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան հավելել է՝ ստեղծված իրավիճակում Մոսկվան իր դերակատարումը տեսնում է երկու երկրների դիրքորոշումների մոտեցման գործում: Զախարովայի խոսքով՝ այսօր զուգահեռաբար գործում են ինչպես Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը այս պահին հստակ արդյունավետություն չի դրսևորում: Մոսկվան նախընտրում է իրավիճակի կարգավորման այն ձևաչափը, որը ձեռնտու է թե՛ Երևանին, թե Բաքվին, և հետևաբար՝ Ռուսաստանին։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը մեկտեղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության համանախագահների ջանքերի հետ։ Թույլ տվեք հիշեցնել, որ ավելի վաղ մենք հայտարարել ենք, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների դիվանագիտական ակտիվությունը գործնականում մեծացել է, ընդ որում՝ կաթվածահար է արել երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը։ Նրանք հրաժարվեցին մեր մասնակցությամբ շփումներից։ Մենք դա պատահական չենք համարել, արձանագրել ենք նաև Բրյուսելի առերևույթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների արդյունքները և ԵԱՀԿ համանախագահների անցյալ տարի ներկայացրած օրակարգը»,- նշեց Զախարովան՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում մենք դիտարկում ենք ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերը։

Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում: «Մենք ընդգծում ենք երկու կողմերի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջելու. այս հարցերով նախապատրաստվում են բարձր մակարդակով եռակողմ շփումներ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում